Բայրամովը և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Նախարարները ընդգծել են, որ եղբայրական երկրների միջև քաղաքական երկխոսության և փոխադարձ աջակցության բարձր մակարդակը կազմում է երկկողմ հարաբերությունների հիմքը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության օրակարգը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունն ու համակարգումը։
Նախարարները ընդգծել են, որ եղբայրական երկրների միջև քաղաքական երկխոսության և փոխադարձ աջակցության բարձր մակարդակը կազմում է երկկողմ հարաբերությունների հիմքը և նշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության շարունակականության կարևորությունը։
Զրույցի ընթացքում նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ներկայիս իրավիճակի, հետհակամարտային գործընթացների և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։