Բայրամովն ու Արաղչին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները և ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացը։

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային իրավիճակը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի ԱԳՆ–ին։
Իրանի նախարարը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի մանրամասները, իսկ Բաքուն ընդգծել է խաղաղ կարգավորման և բանակցությունների միջոցով հակամարտությունների լուծման աջակցությունը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։