Բայրամովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Իրանական կողմի փոխանցմամբ՝ քննարկումների առանցքում եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլերի մշակումը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ակտիվ դիվանագիտական քննարկումներ է սկսել Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի շուրջ։ Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցների շարքում Արաղչին իրավիճակը քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի իր պաշտոնակիցների հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կողմերը մանրամասն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս ճգնաժամին և դրա հնարավոր զարգացումներին։
Նախարար Արաղչին իր գործընկերներին է ներկայացրել Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը և այն նոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը։
Իրանական կողմի փոխանցմամբ՝ քննարկումների առանցքում եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլերի մշակումը։
«Իրանը ձգտում է կառուցողական երկխոսության միջոցով կայունություն հաստատել տարածաշրջանում և կանխել էսկալացիայի հետագա խորացումը»,— նշվում է դիվանագիտական շրջանակների հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։