Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն արգելել է 8 տարվա հնեցմամբ հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը
Բելառուսական կողմը պարզել է, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքն իր մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգերի:

Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Պետստանդարտ) արգելել է 8 տարվա հնեցմամբ հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը, ներմուծումը և շրջանառությունը։
Կոնյակի արտադրողը Հայաստանի Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ն է։
Բելառուսի Պետստանդարտի վտանգավոր արտադրանքի ռեեստրի համաձայն՝ արտադրանքի վերաբերյալ կարգադրագիրը տրվել է 2026 թվականի օգոստոսի 26-ին, իսկ արգելքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ին։
Բելառուսական կողմը պարզել է, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքն իր մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև բելառուսական «Կոնյակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջներին։
Մասնավորապես, լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ արտադրանքում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան կազմել է 0,14±0,01 գ/դմ³, մինչդեռ սահմանված նվազագույն ցուցանիշը 0,3 գ/դմ³ է։
Պետստանդարտի տվյալներով՝ արտադրողի մակնշման մեջ հայտարարված անվանումը ոչ հավաստի է բնութագրում սննդամթերքը և թույլ րւ տալիս այն նույնականացնել որպես համապատասխան տեսակի արտադրանք։։
Արտադրանքի նկատմամբ որոշում է կայացվել նաև համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության դադարեցման, ինչպես նաև արտադրանքը շրջանառությունից դուրս բերելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա2 սեպտեմբերի 2026
Հայկական արտադրանքը ներկայացվել է Փարիզի միջազգային ցուցահանդեսում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աջակցել հայկական նորաձևության և հագուստի արտադրության ոլորտում գործող ընկերություններին:
Էկոնոմիկա2 սեպտեմբերի 2026
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք
ՍԱՏՄ-ն կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար:
Էկոնոմիկա31 օգոստոսի 2026
ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան
Քննարկվել են կայանի արդյունավետ և հուսալի շահագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգի կայունության ապահովմանն առնչվող հարցեր