«Բջնի»-ն չի ունեցել ոչ մի դրամի հարկային պարտք․ Խաչատուր Սուքիասյանի խոսնակ
Այս օրերին որոշ շահագրգիռ շրջանակներ կրկին փորձում են շահարկել Սերժ Սարգսյանի կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարանի խլման թեման

Այս օրերին որոշ շահագրգիռ շրջանակներ կրկին կեղծ հրապարակումներ են տարածում՝ պնդելով, թե իբր «Բջնի» գործարանն ունեցել է հարկային պարտավորություններ։ Այս մասին գրել է «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Այս օրերին որոշ շահագրգիռ շրջանակներ կրկին փորձում են շահարկել Սերժ Սարգսյանի կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարանի խլման թեման. կեղծ հրապարակումներ են տարածում՝ պնդելով, թե իբր գործարանն ունեցել է հարկային պարտավորություններ։ Հիշեցնում եմ ևս մեկ անգամ. «Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել և գործել է բացառապես հաշիվ-ապրանքագրերով՝ օրենքի տառին լիովին համապատասխան։ Բոլորը գիտեն, որ գործարանը խլվել է, և խլվել է հորինված պատճառներով: Գործարանն ամիսներ շարունակ ստուգվել է, անգամ մեկ դրամի հարկային պարտավորություն չի ունեցել: «Բջնին» խլվել է այն տարիներին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի օրոք»,-գրել է նա։
Կարդացեք նաև
Բիզնես5 օգոստոսի 2026
«Մուլտի Վելնես»-ը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը
Քաղաքապետարանից չեն մանրամասնում, թե որո՞նք են այս փոփոխության հիմքերը և արդյո՞ք պայմանագրում կան նման դրույթներ
Բիզնես4 օգոստոսի 2026
Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը
«Այս ծանր միջադեպը միանում է Երուսաղեմի հայ համայնքի դեմ ուղղված ոտնձգությունների, ահաբեկման և բռնարարքների շարունակական շարքին»։
Բիզնես3 օգոստոսի 2026
Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը
Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկություններով՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։