Բիզնես
17 ապրիլի 2026 • 17:39
Բուրգասի և Երևանի միջև հունիսի 4-ից կմեկնարկեն ուղիղ չվերթներ
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում իրականացվում է հայ արտադրողների և գործարարների ցուցահանդեսային ֆորում:

Ապրիլի 16-18-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Ֆլորա» էքսպո կենտրոնում կայացավ «EuroBridge 2026» հայ արտադրողների և գործարարների ցուցահանդեսային ֆորումը, որը կազմակերպվել էր Made by Armenians հասարակական կազմակերպության, հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի ՀԿ-ի և «AM-BG IMPEX» ՍՊԸ կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից:
Ցուցահանդեսի ընդունող կողմերն են Բուրգասի քաղաքապետարանը և Բուրգասի առևտրաարդյունաբերական պալատը։
Միջոցառումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և Հայ-բուլղարական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ։
Միջոցառման հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 16-ին «Ֆլորա» էքսպո կենտրոնի հարակից այգում։
Դեսպան Համբարձումյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ցուցահանդես-ֆորումի բոլոր կազմակերպիչներին և հյուրընկալող կողմերին։
Բացման արարողության ընթացքում հանդիսավոր հայտարարվեց նաև Բուրգասի և Երևանի միջև հունիսի 4-ից մեկնարկվող ուղիղ չվերթների գործարկման մասին, որն ամրագրվեց հենց տեղում ստորագրված փաստաթղթով։
«Electra Airways»-ի կողմից ամեն հինգշաբթի իրականացվող ուղիղ չվերթները կապահովեն զբոսաշրջիկների, ինչպես նաև գործարարության համար անհրաժեշտ կապը երկու քաղաքների միջև՝ զգալիորեն դյուրացնելով ուղիղ շփումները և կրճատելով երկու երկրների միջև ապրանքների և ներդրումների ճանապարհը։
Միջոցառման նպատակն է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, գործարար կապերի, նոր գործընկերներ և դիստրիբյուտորներ գտնելու խթանումը։
Կարդացեք նաև
Բիզնես14 օգոստոսի 2026
Սա միայն գործարարների խնդիրը չէ․ սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը․ Գագիկ Ծառուկյան
Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում
Բիզնես14 օգոստոսի 2026
Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Բիզնես14 օգոստոսի 2026
Տուգանվել են կաթնամթերք արտադրողներ
Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից։