Բրոուդ Փիք լեռան վրա ձնահոսքի հետևանքով կան զոհեր․ որոնվում է 7 լեռնագնաց, այդ թվում՝ Նիրմալ Պուրջան
Արշավախմբի մասնակիցների թվում է նաև Կիլի Պեմբա Շերպան, ով 15 անգամ բարձրացել է Էվերեստ և մասնակցել 2021 թվականին Կ2 լեռան պատմական ձմեռային վերելքին։

Պակիստանում փրկարարներն արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակում են որոնել աշխարհի ամենաբարձր գագաթներից մեկի՝ Բրոուդ Փիքի վրա ձնահոսքի տակ մնացած լեռնագնացներին, հայտնում է BBC News-ը։
Անհետ կորած համարվող յոթ անձանց թվում է նաև նեպալցի հայտնի լեռնագնաց Նիրմալ Պուրջան, ով նվաճել է մոլորակի բոլոր 14՝ 8000 մետրից բարձր գագաթները։
Ձնահոսքը գրանցվել է հինգշաբթի օրը Պակիստանի և Չինաստանի սահմանին՝ Կարակորումի լեռնաշղթայում գտնվող 8047 մետր բարձրությամբ լեռան վրա։ Միջազգային արշավախմբի կազմում եղել է 10 մարդ։ Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ երեք լեռնագնացների մարմիններն արդեն հայտնաբերվել են։ Զոհվել են ամերիկուհի Մալորի Գայսը, Օմանի քաղաքացի Նադհիրա Ահմեդ Աբդուլլա Ալ-Հարթին և նեպալցի լեռնագնաց Պուր Բահադուր Գուրունգը։
Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են տեղացի պակիստանցի լեռնագնացները, ինչպես նաև Նեպալից ժամանած արշավախմբերի մասնակիցները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են դեպի հարևան Կ2 գագաթի վերելքը։ Անօդաչու թռչող սարքերի միջոցով հաջողվել է նկատել մի քանի լեռնագնացի, սակայն նրանց վիճակի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Վատ եղանակը և նոր ձնահոսքերի վտանգը լուրջ դժվարություններ են ստեղծում փրկարարների համար։ Ռազմական ուղղաթիռները պատրաստ են տարհանել տուժածներին, սակայն դրանց կիրառումը ևս կախված է եղանակային պայմաններից։
Արշավախմբի մասնակիցների թվում է նաև Կիլի Պեմբա Շերպան, ով 15 անգամ բարձրացել է Էվերեստ և մասնակցել 2021 թվականին Կ2 լեռան պատմական ձմեռային վերելքին։
Բրոուդ Փիքի արշավախումբը գլխավորում է ժամանակակից ամենահայտնի լեռնագնացներից մեկը՝ Նիրմալ Պուրջան։ 2019 թվականին նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բարձրանալով 8000 մետրից ավելի բարձրություն ունեցող բոլոր 14 գագաթները ընդամենը 6 ամսում և 6 օրում։
Կարդացեք նաև
Հասարակություն1 օգոստոսի 2026
«Զոլեր» սգո սրահի վճարային տերմինալից հափշտակվել է 3․5 միլիոն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հասարակություն1 օգոստոսի 2026
Կիրականացվի ներքին հետաքննություն Պապ թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար
Այս մասին գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
Հասարակություն1 օգոստոսի 2026
Նորագույն Airbus A350-1000ULR-ը օդում անցկացնել է 24 ժամ 24 րոպե
Այդ թռիչքը ռեկորդային է դարձել իր տևողությամբ և հեռավորությամբ առևտրային ինքնաթիռների շրջանում։