Բրյուսելում մեկնարկում է ԵՄ–Վրաստան վիզային երկխոսությունը
Հունիսի 11-ին Բրյուսելում կկայանա Եվրամիության և Վրաստանի միջև վիզային երկխոսության առաջին հանդիպումը։ Քննարկումները կազմակերպվում են ԵՄ կանոնակարգով նախատեսված ընթացակարգի շրջանակում և վերաբերում են վիզային ռեժիմի հարցերին։

Եվրամիության և Վրաստանի միջև այսօր, վիզային երկխոսության շրջանակում, հանդիպում կկայանա, այս մասին հայտնում է վրացական interpressnews գործակալությունը։
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ համաձայն ԵՄ 2018/1806 կանոնակարգի, կասեցման մեխանիզմի գործողության ընթացքում, Եվրոպական հանձնաժողովը պետք է համապատասխան երրորդ երկրի հետ երկխոսություն սկսի։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության հրավերով՝ հունիսի 11-ին, Բրյուսել-ում կկայանա Վրաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև երկխոսության առաջին հանդիպումը։ Դրան կմասնակցեն Վրաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները՝ Արտաքին գործերի նախարարության միջազգային իրավական, հյուպատոսական և սփյուռքի հարցերի տնօրինության տնօրենի գլխավորությամբ։
Կարդացեք նաև
Բիզնես14 օգոստոսի 2026
Սա միայն գործարարների խնդիրը չէ․ սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը․ Գագիկ Ծառուկյան
Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում
Բիզնես14 օգոստոսի 2026
Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Բիզնես14 օգոստոսի 2026
Տուգանվել են կաթնամթերք արտադրողներ
Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից։