Չեխիան ցանկանում է երկարաժամկետ գազային համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ
Չեխիայի վարչապետ Բաբիշը Ալիևի հետ ասուլիսի ժամանակ նշել է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնման և երկարաժամկետ գազային պայմանագրի հնարավորության մասին։

Այսօր Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Չեխիայի Հանրապետության համար ռազմավարական գործընկեր է, այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Բաբիշը նշել է, որ իրենց ազգային էներգետիկ օպերատորը նույնպես մտադիր է գազ գնել Ադրբեջանից։
Նշելով, որ Ադրբեջանն աստիճանաբար ավելացնում է իր գազի արտադրությունը՝ Չեխիայի վարչապետն ասել է․
«Ընկերության ղեկավարը նույնպես այսօր մեզ հետ է, և մենք շատ ուրախ կլինենք, եթե կարողանանք Ադրբեջանի հետ երկարաժամկետ գազամատակարարման պայմանագիր կնքել»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։