ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն
Նշենք՝ Արտյոմ և Արամ Խաչատրյաններն այս պահին գտնվում են Հայաստանից դուրս։

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, ինչպես նաև եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Այս մասին Armpulse-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Որոշումը կայացվել է հուլիսի 2-ին, որի համաձայն՝ նրանց նկատմամբ նախկինում կիրառված 200 միլիոն ՀՀ դրամ գրավը կդառնա պետության եկամուտ։ Նշենք՝ Արտյոմ և Արամ Խաչատրյաններն այս պահին գտնվում են Հայաստանից դուրս։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: