Դատարանը կալանավորել է Սևանում օրեր առաջ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող նրա ամուսնուն
21-ամյա տղամարդը կալանավորվել է կնոջ մահվան գործով․ քննությունը շարունակվում է։

Երեկ՝ մայիսի 24-ին, Գեղարքունիքի մարզում 21-ամյա Հայկ Ղ.-ի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանք՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նա ձերբակալվել էր մայիսի 22-ին՝ իր կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Կնոջ մարմինը հայտնաբերվել էր նրա կողմից վարձակալված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում։
Քննչական տվյալներով՝ դեպքի շուրջ քննություն է տարվում մի քանի վարկածով, այդ թվում՝ սպանության հնարավոր հանգամանքներով։ Կասկածյալը պնդել է, թե կինը ինքն է նետվել մեքենայից, սակայն իրավապահները շարունակում են դեպքի բոլոր հանգամանքների պարզումը։
Դատարանի որոշումից հետո Հայկ Ղ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Քննությամբ պարզվել է նաև, որ նա ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի և եղել է ոչ սթափ վիճակում։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: