Հասարակություն
1 հունիսի 2026 • 12:03
Դավիթաշենում ՍՊԸ-ից հափշտակել են աղյուսներ և 2 տոննա ամրաններ․ կան ձերբակալվածներ
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է՝ վերոհիշյալ երեք տղամարդիկ օրեր անց մեկ այլ բեռնատարով ապօրինի մուտք են գործել նույն ընկերության տարածք և հափշտակել 2 տոննա մետաղական ամրաններ, որոնք դարձյալ վաճառել են։

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչ 35 և 49 տարեկան երեք տղամարդ, նախնական համաձայնությամբ, մայիսի 16-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղի 40-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆոլքսվագեն Ման» ավտոտարհանիչ մանիպուլյատոր բեռնատարով ապօրինի մուտք են գործել Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող ՍՊ ընկերության տարածք և հափշտակել հրակայուն աղյուսներ, որոնք այնուհետև վաճառել են 37-ամյա մի տղամարդու։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է՝ վերոհիշյալ երեք տղամարդիկ օրեր անց մեկ այլ բեռնատարով ապօրինի մուտք են գործել նույն ընկերության տարածք և հափշտակել 2 տոննա մետաղական ամրաններ, որոնք դարձյալ վաճառել են։
«Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրակայուն աղյուսները գտնվում են 37-ամյա տղամարդու՝ Նոր Խարբերդի 8-րդ փողոցում գտնվող տան բակում։
35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին։ Տուժողից ընդունվել է հաղորդում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ամրանները հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։