Հասարակություն
22 հունիսի 2026 • 15:30
Դավիթ Ղազինյանի գործով անցնում է նաև նրա սանիկը. նա նույնպես կալանավորվել է
Կոմիտեից հայտնեցին նաև՝ քրեական վարույթով անցնում է 8 մեղադրյալ. 2–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, 3–ի նկատմամբ` տնային կալանքը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի սանիկը` Արամ Սարգսյանը, կալանավորվել է։ Այս մասին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել է տեղական ԶԼՄ,–ներին՝ նշելով, որ նա կալանավորվել է նույն գործով, ինչ Ղազինյանը։
Կոմիտեից հայտնեցին նաև՝ քրեական վարույթով անցնում է 8 մեղադրյալ. 2–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, 3–ի նկատմամբ` տնային կալանքը։
«Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց»,– հայտնեցին կոմիտեից։
Արամ Սարգսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներից մեկի ղեկավարն է։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանքի տակ է ընտրակաշառքի գործով։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: