Դավթաշենում խողովակի վնասման հետևանքով ջուրը լցվել է շենքի նկուղ․ փրկարարները հեռացրել են 25 տոննա ջուր
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ բակում գտնվող ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը բարձր ճնշմամբ լցվել է նկուղ։ Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր։
Կարդացեք նաև
Հասարակություն1 օգոստոսի 2026
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը
Դեպքի հանգամանքները պարզվում են, իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։
Հասարակություն1 օգոստոսի 2026
Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմին
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Հասարակություն1 օգոստոսի 2026
ՄԻՊ ներկայացուցիչները և Քրեակատարողական ծառայության ղեկավարությունը քննարկել են «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրները
Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իսկ նախաձեռնված առանձին լուծումները, քննարկվել են դեռևս առկա խնդիրների հաղթահարման ուղիները: