Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
ՀԲ–ն արձանագրել է, որ խոշոր խանութների ու առևտրի ցանցերի կենտրոնացվածությունը Հայաստանում չափազանց բարձր է

Ռուսաստանի կողմից սահմանափակումների աստիճանական ընդլայնումը կարող է դուրս գալ զուտ առևտրի շրջանակից և բացասաբար անդրադառնալ Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի, գների (գնաճի) ու սոցիալական վիճակի վրա: Այս մասին նշված է «Armenia's Economic Pulse» (Հայաստանի տնտեսական զարկերակը) ամենամյա զեկույցում։
Զեկույցը ներկայացնելու նպատակով Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ բանկի ներկայացուցիչները նշեցին, որ արտահանման ռիսկերից առանձնացվել է այն, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի և կաթնամթերքի սահմանափակումները լրջորեն ազդում են արտահանման ծավալների վրա (մայիսին դեպի ՌԴ արտահանումը նվազել է 15 %-ով)։
Բանկից նշել են, որ հուլիսի 27–ից «Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից կաթնամթերքի ներմուծման սահմանափակման արդյունքում Հայաստանը ռիսկի տակ է դնում իր կաթնամթերքի արտահանման եկամուտների ճնշող մեծամասնությունը, քանի որ վերջին տվյալներով՝ արտահանվող կաթնամթերքի շուրջ 78.3%-ն ուղղվում էր հենց ռուսական շուկա։
«Քանի որ գյուղմթերքի և կաթի արտադրությամբ զբաղվում են հազարավոր անհատ գյուղացիներ, արտահանման կանգը անմիջապես հարվածում է նրանց եկամուտներին։ Բանկը նախագուշակում է, որ սա կարող է հանգեցնել տեղական շուկայում գների տատանումների»,– նշել են ՀԲ ներկայացուցիչները։
Զեկույցում անդրադարձ է եղել նաև երկրում աղքատության և զբաղվածության ցուցանիշներին` շեշտելով, որ թեև աղքատությունը նվազել է, բազմաթիվ տնային տնտեսություններ գտնվում են սահմանագծին և խոցելի են ցանկացած տնտեսական ցնցման հանդեպ։ «Խնդիրը ոչ թե աշխատատեղերի պակասն է, այլ դրանց ցածր արտադրողականությունն ու ցածր վարձատրությունը»,– ընդգծել են բանկից։
ՀԲ–ն արձանագրել է, որ խոշոր խանութների ու առևտրի ցանցերի կենտրոնացվածությունը Հայաստանում չափազանց բարձր է (90% հավանականությամբ նույն 4 խոշոր ընկերություններն են մնում գերիշխող), ինչը թույլ չի տալիս գների արդար ձևավորում։ Ի դեպ, Համաշխարհային բանկը Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 5,9 %–ից իջեցրել է 5,3%–ի։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը