Հասարակություն
18 հունիսի 2026 • 13:41
Դեսպան Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ–ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը
Մասնակիցների հետ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող մի շարք հարցեր։

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ–ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
Դեսպանը ներկայացրել է երկկողմ օրակարգը, վերջին շրջանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստան կատարած այցերի կարևորությունը, դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը, ռազմավարական գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Դեսպան Մկրտչյանը խոսել է նաև երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ անվտանգության մասին՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը։
Մասնակիցների հետ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող մի շարք հարցեր։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: