Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին, որի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացման հնարավորությունները։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին, այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի տարածած գրառումից։
«ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհի հետ հանդիպմանը քննարկել ենք հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին՝ հիմնված տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա»,– ասվում է հաղորդագրությունում։
Զրուցակիցները վերահաստատել են շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդման հանձնառությունը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։