Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու մարմին
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մայիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Մովսես Խորենացի փողոցում գտնվող ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի կա, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 53-ամյա Մարատ Մ․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
Հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։