Ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 9-ին, ժամը 00.40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։ Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Հասարակություն10 օգոստոսի 2026
11 տարի անց հայտնաբերվել է 10.9 մլն եվրո հափշտшկած և փողերի լվացում կատարած հանցավnր խմբի անդամներից մեկը
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Հասարակություն10 օգոստոսի 2026
Կասեցվել է Վանաձորում գործող լիմոնադի արտադրությունը
Խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։
Հասարակություն10 օգոստոսի 2026
Ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ։