Եկամուտների աճ և բյուջեի հավելուրդ՝ 2026-ի առաջին 5 ամիսներին
2026 թվականի հունվար–մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,353 մլրդ դրամ՝ աճելով 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 1,257 մլրդ դրամ՝ 4.5%-ով։ Արդյունքում բյուջեն կատարվել է 95.8 մլրդ դրամ հավելուրդով։

Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար–մայիս ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ տվյալները, այս մասին հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը։
Այս ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,353 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14.7%-ով կամ 173.2 մլրդ դրամով։
Պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,257 մլրդ դրամ՝ աճելով 4.5%-ով կամ 54.2 մլրդ դրամով։
Արդյունքում, 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին պետական բյուջեն կատարվել է 95.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը