Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
28 հոկտեմբերի 2026 • 15:08

«Եկե՛ք մեզ օգնության»․ ադրբեջանցի երեխաները շարունակում են հիջաբ կրելու ազատություն պահանջել

Ադրբեջանցի երեխաները շարունակում են հիջաբ կրելու ազատության կոչեր հնչեցնել

«Եկե՛ք մեզ օգնության»․ ադրբեջանցի երեխաները շարունակում են հիջաբ կրելու ազատություն պահանջել

Թուրք լրագրող և գրող Ադեմ Օզքյոսեն X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում Ադրբեջանում հիջաբներով երեխաները դպրոցի մոտ օգնության կոչ են հնչեցնում՝ պահանջելով հիջաբ կրելու ազատություն։

Օզքյոսեն գրառմամբ փոխանցել է երեխաների կոչը՝ նշելով, որ Ադրբեջանում հիջաբ կրելու սահմանափակումների ենթարկված իր եղբայրներն ու քույրերը օգնության կարիք ունեն։

«Ո՛վ դուք, որ հավատում եք, ո՛վ դուք, ում սրտերում Ալլահի երկյուղն է ապրում, եկե՛ք մեզ օգնության։ Մի՞թե հավատացյալների մեջ չկա մեկը, ում սրտում Ալլահի երկյուղ կա։ Մենք պահանջում ենք հիջաբ կրելու ազատություն»,- գրել է նա՝ մեջբերելով երեխաների կոչը։

 

Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր կանոնների կիրառման հետևանքով հիջաբ կրող որոշ աշակերտուհիների թույլ չեն տվել մուտք գործել դպրոց։ Սահմանափակումները դժգոհություն և բողոքի ակցիաներ են առաջացրել։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև