Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից․Արտյոմ Կարապետյան
« Արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն»:

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել են Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքները։ Բնականաբար, սա չէր կարող հանրության որոշակի շրջանակներում չառաջացնել դժգոհություններ, և այս առիթով քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը սոցցանցում դիմել է քաղաքացիներին և հորդորել է լինել մի փոքր ավել համբերատար և հանդուրժող․
«Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքները արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են: Քաղաքի երկու հատված միացնող այս կարևոր հանգույցի փակումը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկության վրա, բայց այս ժամանակահատվածը, թերևս, ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով արձակուրդի շրջանը: Ի սկզբանե քաղաքապետարանն իրազեկել էր երթևեկությունը վերակազմակերպելու մասին, հրապարակել նաև փոփոխված երթուղիները, բայց, որպես կանոն, նման դեպքերում, մի որոշ շրջան է պահանջվում երթևեկությունը ժամանակավոր տրամաբանության հուն բերելու համար: Շատ վարորդների և քաղաքացիների դժգոհությունն, այո, սպասելի էր և, միանգամայն, բնական, բայց նման մասշտաբային աշխատանքների համար, երթևեկության այս ծանրաբեռնվածության ու մեքենաների ահագնացող հոսքի պարագայում, հավատացեք, ավելի հարմար ժամանակահատված դժվար է գտնել՝ հաշվի առնելով, որ կամուրջի նորոգումն ու ամրացումն, իսկապես, անխուսափելի ու անհետաձգելի էր: Փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնի նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները, վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը: Այս աշխատանքերի պատճառած անհարմարություններից դժգոհ մարդկանց կողքին, անշուշտ, կան նաև կամուրջի նորոգման անհրաժեշտությունը գիտակցող և ներողամիտ քաղաքացիներ: Արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն: Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից, անհեթեթ մեկնաբանություններից և առաջնորդվենք Երևանի ու երևանցիների տրանսպորտային անվտանգությանն ուղղված այս կարևոր հեռանկարի հանդեպ լավատեսությամբ»:
Կարդացեք նաև
Հասարակություն19 հունիսի 2026
Եղեգնաձորում և Սյունիքում գրանցվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
Եղեգնաձորի, Գորիսի և Սիսիանի բաժինների համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում գրանցվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր, այդ թվում՝ «ԱԿ-74» ինքնաձիգ և մեծ քանակի փամփուշտներ։
Հասարակություն19 հունիսի 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
«Մենք պետք է հասկանանք ինչպես է այս ամեն ինչը ստեղծվում։ Այս ամեն ինչը ստեղծվում է աշխատանքի, ձևավորված հարկերի, պետական եկամուտների հավաքագրման և պետական եկամուտների հասցեագրման միջոցով և ճանապարհով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Հասարակություն19 հունիսի 2026
Ընտանի կենդանիներ և թռչուններ՝ ընտրողների վրա ներազդելու համար. Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ հասանելի են կոմիտեի հրապարակած տեսանյութում։