Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը դեռ կարգավորված չէ. Գրիգորյանը` ԵՄ արտահանման մասին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ ԵՄ շուկա դուրս գալու նպատակով արդեն իսկ փաստացի 5 հայկական ընկերություն հետաքրքրություն է ցուցաբերել և ներդրել համապատասխան ստանդարտները։

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց նախագիծ, որով հայկական ընկերություններին հնարավորություն կտրվի ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիության երկրներ։ Որոշման համաձայն՝ արտահանողները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։
Չնայած ստանդարտների ներդրմանը՝ նիստի ընթացքում բացահայտվեց խորքային մի խնդիր. դեպի ԵՄ էլեկտրոնային լիարժեք փաստաթղթաշրջանառությունն ու ապրանքների հետագծելիությունը դեռևս կարգավորված չեն։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ ԵՄ շուկա դուրս գալու նպատակով արդեն իսկ փաստացի 5 հայկական ընկերություն հետաքրքրություն է ցուցաբերել և ներդրել համապատասխան ստանդարտները։
«Այս որոշումների ընդունմամբ այդ ընկերություններին հնարավորություն կտրվի արդեն սկսել ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից, դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը»,– նշեց Պապոյանը։
Նախարարի լավատեսական հայտարարությանը կտրուկ արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մատնանշելով բեռնափոխադրողների համար առկա լուրջ խոչընդոտները.
Նույնիսկ եթե փաստաթղթային շրջանառության հարցը լուծվի և կոդը ստացվի, ապրանքի հետագծելիության խնդիրը մնում է չլուծված։ Ստացված կոդը ենթադրում է, որ ապրանքը պետք է կապարակնքվի և այդ կապարակնիքով անցնի ԵՄ սահմանը, ինչը Հայաստանը դեռևս չի անում։
«Եթե այդ կոդի տակ մաքսավորը չի տեսնում էլեկտրոնային կապարակնիք, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ, օրինակ, հավ, ինչը ենթադրում է, որ հավելյալ զննության գործառույթ պետք է իրականացնի։ Իսկ այդ պարագայում և՛ բիզնեսի, և՛ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտորը մեծանում է, իսկ այդ անորոշությունը ծախս է»,– պարզաբանեց փոխվարչապետը՝ հավելելով, որ առանց այս հարցի լուծման բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղեկացրեց, որ ներկայումս Եվրամիության հետ ակտիվ բանակցություններ են ընթանում՝ ԵՄ բեռների տարանցման թվային համակարգին միանալու շուրջ։
Հատկանշական է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանն արդեն իսկ միացել է էլեկտրոնային նավիգացիոն կնիքների օգտագործման համանման համաձայնագրի, սակայն եվրոպական ուղղությամբ համակարգը դեռ ներդրված չէ։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա13 սեպտեմբերի 2026
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են պարզեցնել մաքսային ընթացակարգերը և արագացնել բեռների անցումը սահմանին
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են սահմանային առևտուրը․ Նորդուզ–Մեղրի անցակետում նախատեսվում է «կանաչ» մաքսային միջանցքի ներդրում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և բեռնափոխադրումների արագացում։
Էկոնոմիկա11 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը կարևորել է հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը
Նախարար Պապոյանըկարևորել է նաև նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։
Էկոնոմիկա9 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: