Չորեքշաբթի, սեպտեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Էկոնոմիկա
9 սեպտեմբերի 2026 • 12:32

Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

 Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 9-ին Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Այս մասին տեղեկացնում ենք Գևորգ Պապոյանի սոցցանցի էջից:

DP World-ը Դուբայում հիմնված համաշխարհային առևտրի և լոգիստիկայի ընկերություն է, որը զբաղվում է նավահանգիստների կառավարմամբ, բեռնափոխադրումներով, պահեստավորմամբ և լոգիստիկ ծառայություններով։

«Քննարկել ենք «DP World»-ի հետ երկարաժամկետ գործնական համագործակցության հաստատման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ և առևտրային հանգույցի դիրքի ամրապնդմանը։
Անդրադարձ է կատարվել Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից պահեստային և մուլտիմոդալ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։
Այս համատեքստում ընդգծել եմ, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը,
TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային լոգիստիկ ընկերությունների համար։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորեցինք համագործակցության հաստատումը՝ Հայաստանի տարանցիկ և լոգիստիկ ներուժի արդյունավետ օգտագործման և միջազգային առևտրային կապերի ընդլայնման նպատակով»,- գրել է Գևորգ Պապոյանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև