Էկոնոմիկա
8 հունիսի 2026 • 12:17
ԵՄ ապրանք արտահանողներին տրվող փոխհատուցման բանաձևը պատրաստ է. Պապոյան
ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ԵՄ ապրանք արտահանող տնտեսվարողներին տրվող փոխհատուցման հստակ նիշ չասաց, սակայն հիշեցրեց, որ փոխհատուցման բանաձևը պատրաստ է։
ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը։ Ըստ Պապոյանի՝ կսուբսիդավորվեն տրանսպորտային ծախսերը, մաքսատուրքը։
«Այնքան, ինչքան կարտահանեն, բանաձևը դրված է, սահմաններ չկան, քանի որ ասում ենք՝ այնքան, ինչքան կարտահանեն»,– ասաց Պապոյանը։
Հարցին՝ բացի ծաղիկների 10 հազար խմբաքանակից, այլ ապրանքներ արտահանվե՞լ են ԵՄ, Պապոյանը դրական պատասխան տվեց, սակայն կրկին չհստակեցրեց՝ ինչ ապրանքների մասին է խոսքը։ Փոխարենը Պապոյանը հայտարարեց` ծաղկի խմբաքանակ ուղարկվել է նաև ցամաքային ճանապարհով։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը