Չորեքշաբթի, հուլիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
3 հունիսի 2026 • 09:38

ԵՄ-ն ձեռնամուխ է եղել Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից դուրս մղելուն․ՌԴ արտաքին հետախուզություն

«Ուզում ենք եվրոպացի պաշտոնյաներին հիշեցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը»։

ԵՄ-ն  ձեռնամուխ է եղել Ռուս ուղղափառ եկեղեցուն  Հայաստանից դուրս մղելուն․ՌԴ արտաքին հետախուզություն

 Եվրամիության ղեկավարությունը ագրեսիվ կերպով ձեռնամուխ է եղել Ռուս ուղղափառ եկեղեցուն (ՌՕԿ) Հայաստանից դուրս մղելուն։ Որպես եվրաինտեգրման նախապայման՝ Հայաստանի իշխանությունների առջեւ դրված է Մոսկվայի հետ կրոնական և հոգեւոր դարավոր կապերի ամբողջական խզման պահանջը։ Այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել  Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը։

«ԵՄ-ականները  փորձում են զրկել Ռուս ուղղափառ եկեղեցու՝ Երևանի հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից, ինչպես նաև արգելափակել նրա երկխոսությունը տեղի կրոնական կառույցների, առաջին հերթին Հայ Առաքելական եկեղեցու հետ։

Արտաքին հետախուզության ծառայությանը հասանելի տեղեկատվության համաձայն՝ այս պահին, այսպես կոչված, եվրոպացի գործընկերները կոմպրոմատներ են սարքում Ռուս Ուղղափառ Եկեղեցու երևանահայոց թեմի այլ ներկայացուցիչների դեմ՝ Հայաստանի իշխանություններին դրդելու լայնամասշտաբ հետապնդումներ սկսել նրանց դեմ։

Այս առումով ուզում ենք եվրոպացի պաշտոնյաներին հիշեցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր և կրոնական կապերն ավելի խորն են և ամուր, քան քաղաքական տեխնոլոգիական նախագծերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև