Ուրբաթ, հուլիսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Էկոնոմիկա
17 հուլիսի 2026 • 16:11

ԵՄ շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ ԵՄ շուկայով հետաքրքրված տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում։

ԵՄ շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ ԵՄ շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար։

Տիգրան Պետրոսյանն ասել է նաև, որ աշխատանքները կատարված են, կան համապատասխան կարգավորումներ․ մնում է՝ Եվրամիության շուկա ապրանք արտահանել ցանկացող ընկերությունները դիմեն լիազոր գերատեսչությանը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, գործընթացը սկսելու համար։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ ԵՄ շուկայով հետաքրքրված տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում։ Դրա համար տնտեսվարողները պետք է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն ՍԱՏՄ։

Տիգրան Պետրոսյանը  հավելել է նաև,  որ պահանջվող փաստաթղթերի մասին տեղեկությունը կհրապարակվի  Snund.am  կայքում և, որ որևէ բարդ գործընթաց չկա, առանձնահատուկ փաստաթղթեր չեն պահանջվում։ Դրանք բոլոր այն փաստաթղթերն են, որոնք մեր տնտեսվարողներն արդեն իսկ ունեն։

Դիմումը ներկայացնելուց հետո տեսչական մարմինն ուսումնասիրում է փաստաթղթերը, որից հետո տնտեսվարողների մոտ անցկացվում է աուդիտ։ Եթե բոլոր պահանջներին համապատասխանում են, ապա տվյալ կազմակերպությանը գրանցում ենք TRACES համակարգում, որտեղ ինքնաշխատ ձևով ձևավորվում է կոդ, ինչն էլ փոխանցվում է տնտեսվարողին։ Դա ենթադրում է, որ արդեն տնտեսվարողը կարող է իր արտադրանքն արտահանել ԵՄ ցանկացած երկիր։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև