Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է Հունգարիայում անցկացված ընտրություններում։ Օրբանը շնորհավորել է Մադյարին հաղթանակի կապակցությամբ
Վիկտոր Օրբանը ընդունել է պարտությունը, շնորհավորել Մադյարին և հայտարարել, որ «Ֆիդես»-ը կանցնի ընդդիմություն։

Հունգարիայում անցկացված ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը, որը ղեկավարում է Պետեր Մադյարը, ոչ միայն հաղթել է, այլև կարող է ստանալ սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում։ 16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանը իր «Ֆիդես» կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել գործունեությունը՝ գտնվելով ընդդիմությունում, այս մասին տեղեկացնում է BBC News –ը։
Չսպասելով ձայների վերջնական հաշվարկին՝ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արդեն շնորհավորել է Պետեր Մադյարին հաղթանակի կապակցությամբ։ Նա նշել է, որ ընտրությունների արդյունքները պարզ են՝ դրանք անվանելով «ցավոտ», և ավելացրել, որ «Ֆիդես» կուսակցությունը կշարունակի ծառայել Հունգարիային՝ գտնվելով ընդդիմությունում։
Ընտրություններին արձանագրվել է բարձր մասնակցություն՝ շուրջ 74%։ Մադյարը հայտարարել է, որ «Տիսա»-ն և ժողովուրդը միասին հաղթեցին՝ ընդգծելով, որ դա պատմական արդյունք է։
Վերջնական արդյունքները կհաստատվեն մինչև ապրիլի 18-ը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։