Էներգետիկ անվտանգությունն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց․ Ադրբեջանի Էներգետիկայի նախարար
Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովը հայտարարել է, որ էներգետիկ անվտանգությունն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում էներգետիկ ուժը պայմանավորված է ոչ միայն արտադրությամբ, այլ նաև մատակարարման անվտանգությամբ և վստահելի գործընկերությամբ։

Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովը Ստամբուլում կայացած II բնական պաշարների գագաթնաժողովի ժամանակ՝ անդրադառնալով տարածաշրջանային և Եվրասիական էներգետիկ կապերին ու ապագա նախագծերին հայտարարել է, որ էներգետիկ անվտանգությունն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նա նշել է, որ 21-րդ դարում էներգետիկ ուժը կախված է ոչ միայն արտադրությունից, այլ նաև մատակարարման անվտանգությունից, կապակցվածությունից և վստահելի գործընկերությունից՝ ընդգծելով, որ հատկապես Մերձավոր Արևելքի և Եվրոպայի էներգետիկ ճգնաժամերի ֆոնին այս գործոնները դարձել են առավել կարևոր։
Շահբազովը նաև ընդգծել է, որ ապագայում Ադրբեջանի–Վրաստանի–Թուրքիայի–Բուլղարիայի էլեկտրական ինտերկոնեկտորները և այլ տարածաշրջանային կապերը կարևոր դեր կունենան էներգետիկ ինտեգրման գործընթացում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը և Հարավային գազային միջանցքը այսօր համարվում են ամենահուսալի և կանխատեսելի նախագծերից, որոնք կապում են տարածաշրջանի երկրները և ձևավորում Եվրասիական էներգետիկ ենթակառուցվածքի առանցքային մասը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։