Ընտանի կենդանիներ և թռչուններ՝ ընտրողների վրա ներազդելու համար. Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ հասանելի են կոմիտեի հրապարակած տեսանյութում։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց կողմից ընտրողների վրա հնարավոր ապօրինի ներազդեցության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք վկայում են ընտրական գործընթացներում օրենսդրական արգելքների ենթադրյալ խախտումների մասին։
Ըստ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության՝ գործընթացն իրականացվել է հետևյալ մեխանիզմով.
-
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, այլ անձանց հետ համագործակցությամբ, ՀՀ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ։
-
Մինչև նշված «աջակցության» տրամադրումը, ճշտվել են օգնություն ստացող ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տվյալները։
-
Ըստ քննության՝ օգնության տրամադրումը փաստացի պայմանավորվել է տվյալ ընտանիքներում պոտենցիալ ընտրողների առկայությամբ, և նպատակ է հետապնդել ներազդել վերջիններիս ընտրական վարքագծի վրա։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ կատարվել են բազմաթիվ վարութային գործողություններ։ Իրավապահները շարունակում են աշխատանքները՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ հասանելի են կոմիտեի հրապարակած տեսանյութում։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: