Ընտրակաշառքի գործով ձերբակալություններ են իրականացվել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, ենթադրաբար, Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրողներին ընտրակաշառք է առաջարկել՝ իրենց դաշինքի օգտին քվեարկելու պայմանով, այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմտեն։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շրջանակում իրականացվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։
Իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ գործի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հնարավոր ներգրավված անձանց շրջանակը հստակեցնելու նպատակով։
Հակակոռուպցիոն կոմիտեից նշում են, որ ընտրական գործընթացների օրինականության ապահովումը և ընտրակաշառքի ցանկացած դրսևորման բացահայտումը մնում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնու
Կարդացեք նաև
Հասարակություն4 հունիսի 2026
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 450 հայտ շուրջ 50 երկրից։
Հասարակություն4 հունիսի 2026
Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի
Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է 2025–ի հունիսից։
Հասարակություն4 հունիսի 2026
«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան–Ալիկանտե–Երևան չվերթը
Օրեր առաջ ավիաընկերությունն ուղիղ չվերթեր գործարկեց դեպի Բաթումի։