Չորեքշաբթի, հուլիսի 15
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
15 հուլիսի 2026 • 16:26

Էրդողան. «Այնտեղ, որտեղ Թուրքիայի աջակցությունն անհրաժեշտ է եղել՝ Լիբիայից մինչև Ղարաբաղ, ներկա ենք եղել մեր ողջ ներուժով»

«Ոչ միայն Սիրիայում, այլև Լիբիայից մինչև Ղարաբաղ՝ այնտեղ, որտեղ Թուրքիայի աջակցությունն անհրաժեշտ է եղել, մենք ներկա ենք եղել մեր բոլոր հնարավորություններով»։

Էրդողան. «Այնտեղ, որտեղ Թուրքիայի աջակցությունն անհրաժեշտ է եղել՝ Լիբիայից մինչև Ղարաբաղ, ներկա ենք եղել մեր ողջ ներուժով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Հուլիսի 15-ի ժողովրդավարության և ազգային միասնության օրվան» նվիրված հիշատակի արարողությանը։

Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին, երկրի ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությանն ու Թուրքիայի անցած ուղուն: Թուրքիայի ղեկավարը խոսել է նաև վերջին տարիների արտաքին ու անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից՝ առանձնացնելով երկրի դիվանագիտական նախաձեռնությունները, պաշտպանական արդյունաբերության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարն ու Անկարայի դերակատարությունը տարածաշրջանային ճգնաժամերում։

Այս համատեքստում Թուրքիայի նախագահը մասնավորապես հայտարարել է․

«Ոչ միայն Սիրիայում, այլև Լիբիայից մինչև Ղարաբաղ՝ այնտեղ, որտեղ Թուրքիայի աջակցությունն անհրաժեշտ է եղել, մենք ներկա ենք եղել մեր բոլոր հնարավորություններով»։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև