Էրդողանը գլխավորում է 2028 թվականի Թուրքիայի նախագահի ընտրություններում թեկնածուների ցուցակը
Հարցման երկրորդ մասում մասնակիցների 45,1%-ը Թուրքիայի՝ ԱՄՆ/Իսրայել-Իրան հակամարտության հարցում վարած քաղաքականությունը գնահատել է «հաջող», 27,0%-ը՝ «ոչ հաջող, ոչ անհաջող», 20,5-ը%՝ «անհաջող», 7,4%-ը՝ «կարծիք / պատասխան չունեմ»։

Թուրքական «ASAL» հետազոտական ընկերության կողմից մարտ ամսին անցկացված սոցհարցման արդյունքներով այս պահի դրությամբ Ռ․Թ Էրդողանը գլխավորում է 2028 թվականի անցկացվելիք ընտրություններում Թուրքիայի նախագահի հավանական թեկնածուների ցուցակը։ Այն հարցին թե «ո՞վ պետք է լինի նախագահի թեկնածուն», հարցման մասնակիցների 37,9%-ը պատասխանել է «Ռ․Թ Էրդողանը»։ Երկրորդ տեղում է Անկարայի քաղաքապետ, ԺՀԿ(CHP) անդամ Մ․ Յավաշը (22,6%), Ստամբուլի նախկին քաղաքապետ, ներկայումս անազատության մեջ գտնվող ԺՀԿ (CHP) անդամ Է․ Իմամօղլուն (16,2%) երրորդ տեղում է, իսկ ԺՀԿ(CHP) նախագահ Օ․ Օզելը (5,3%), և ԺԴԿ նախկին նախագահ Ս․ Դեմիրթաշը (5,0%) 4-րդ և 5-րդ տեղերում են։
Հարցման երկրորդ մասում մասնակիցների 45,1%-ը Թուրքիայի՝ ԱՄՆ/Իսրայել-Իրան հակամարտության հարցում վարած քաղաքականությունը գնահատել է «հաջող», 27,0%-ը՝ «ոչ հաջող, ոչ անհաջող», 20,5-ը%՝ «անհաջող», 7,4%-ը՝ «կարծիք / պատասխան չունեմ»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։