Էրդողանի նկարով պաստառը պոկելու և վնասելու մեջ մեղադրվողը կալանավորվել է
Ականատեսները բջջային հեռախոսներով նկարահանել էին, թե ինչպես է նա վնասում պաստառը, ապա մոտոցիկլետով հեռանում տարածքից։

Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Դևրեք շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարով պաստառը պոկելու և վնասելու մեջ մեղադրվող Ուֆուք Օրենը կալանավորվել է, հաղորդում է ermenihaber-ը։
Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին Անկարայի խճուղու վրա գտնվող վերնանցումներից մեկի վրա։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ուֆուք Օրենն ունի հոգեբանական խնդիրներ։ Ականատեսները բջջային հեռախոսներով նկարահանել էին, թե ինչպես է նա վնասում պաստառը, ապա մոտոցիկլետով հեռանում տարածքից։
Ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո՝ օգոստոսի 9-ին, դատարանը նրան ազատ էր արձակել դատական հսկողության պայմանով։ Սակայն դատախազությունը բողոքարկել էր ազատ արձակման որոշումը, ինչից հետո Օրենը կրկին բերման է ենթարկվել և դատարանի նոր որոշմամբ կալանավորվել։
Կարդացեք նաև
Տարածաշրջան14 օգոստոսի 2026
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել 420 տոննա ընդհանուր քաշով 6 վագոն ցորեն
Ռուսաստանից Ադրբեջան տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 40 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ
Տարածաշրջան14 օգոստոսի 2026
Վրաց-ռուսական սահմանին Դարիալի կիրճով երթևեկությունը վերականգնվել է
Ավելի վաղ Դևդորակի կիրճում վաղ ահազանգման համակարգը ազդանշան էր գրանցել Դևդորակի գետում ջրի մակարդակի նվազագույն բարձրացման պատճառով։
Տարածաշրջան14 օգոստոսի 2026
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը
Ժամանակավոր սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։