Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
Քաղաքապետը նշել է, որ Երևանի նկատմամբ միջազգային բիզնեսի աճող վստահությունը մեկ անգամ ևս փաստում է, որ մայրաքաղաքը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքը որպես ներդրումների, նորարարության և միջազգային համագործակցության գրավիչ կենտրոն։

Երևանում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱՄԷ «Տրոյան Քոնսթրաքշն Հոլդինգ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն, «Էմարաթ Գրուպ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Ահմեդ Ալ Շամսիի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը:
Խոսելով թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավման տարբեր նախագծերի մասին՝ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը, որը դառնալու է Երևանի նոր կենտրոնը:
Քաղաքապետը նշել է, որ Երևանի նկատմամբ միջազգային բիզնեսի աճող վստահությունը մեկ անգամ ևս փաստում է, որ մայրաքաղաքը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքը որպես ներդրումների, նորարարության և միջազգային համագործակցության գրավիչ կենտրոն։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ահմեդ Ալ Շամսին նշել է, որ իրենք ևս հետաքրքրված են Հայաստանի խոշոր նախագծերով:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Պրոմենադ» համալիրի կառուցմանն ու Դալմայի այգիներին, որոնք նոր շունչ են հաղորդելու Երևանի հանրային տարածքներին՝ ստեղծելով ժամանակակից, հարմարավետ ու գրավիչ միջավայր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ համայնքը բաց է գործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են շահավետ ներդրումներ անել Երևանում:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը