Երկուշաբթի, օգոստոսի 3
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
3 օգոստոսի 2026 • 17:11

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 4-ի ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ի ժամը 10:00-ն 24 ժամով կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը։

Երևան քաղաքում․

  • Դավթաշեն վարչական շրջան.

    • Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ զանգվածներ,

    • Եղվարդի խճուղու Ձոր-1 և Ձոր-2 թաղամասեր,

    • Դավթաշեն 1-10-րդ փողոցներ,

    • Հ. Մելքումովի, Ա. Միկոյան, Փիրումյաններ փողոցներ,

    • «Օլիմպավան» և «Reebok» մարզահամալիրներ,

    • ՀՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենք։

  • Աջափնյակ վարչական շրջան.

    • Նազարբեկյան, Նորաշեն և Գ-1 թաղամասեր,

    • Ալիխանյան եղբայրներ փողոց,

    • Հալաբյան փողոցի 22-38 համարներ (իրենց կոտորակներով),

    • Մարգարյան փողոցի 7 համար։

Կոտայքի մարզում․

  • Զովունի գյուղի 21-37-րդ փողոցներ,

  • Պռոշյան և Քասախ գյուղեր։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև