Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
Փրկարարական աշխատանքների արդյունքում քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից, պատգարակով մոտ 200 մետր քայլելով մոտեցրել շտապօգնության մեքենային և հոսպիտալացրել բժշկական կենտրոն:

Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտակայքում գտնվող քարհանքի տարածքում հունիսի 23-ին արտակարգ դեպք է գրանցվել: ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդմամբ՝ ժամը 17:51-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է փոսը, և ոտքը մնացել է քարի տակ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ինչպես նախ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը:
Ահազանգով ժամանած փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ գործողությունների արդյունքում քարհանքի մոտակայքում՝ մոտ 5 մետր խորություն ունեցող ձորակում, հայտնաբերել են քարերի արանքում արգելափակված քաղաքացուն։
Փրկարարական աշխատանքների արդյունքում քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից, պատգարակով մոտ 200 մետր քայլելով մոտեցրել շտապօգնության մեքենային և հոսպիտալացրել բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: