Երևանի հեղեղատարների «ողբալի վիճակը» չի փոխվել․ ակտիվիստի ահազանգը
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը հայտարարում է, որ մեկ տարի անց էլ Երևանի հեղեղատարների խնդիրը շարունակում է չլուծված մնալ։

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը կրկին անդրադարձել է Երևանի հեղեղատար համակարգի խնդրին՝ հայտարարելով, որ մեկ տարի անց իրավիճակը չի փոխվել։
Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից նշել է, որ դեռ մեկ տարի առաջ սկսել էր բարձրաձայնել և ներկայացնել մայրաքաղաքի հեղեղատարների «ողբալի վիճակը», սակայն մինչ օրս խնդիրը շարունակում է չլուծված մնալ։
Հայրումյանը նաև նշել է, որ մեկ կազմակերպության ներգրավմամբ հնարավոր կլինի մեկ-երկու ամսվա ընթացքում կարգի բերել քաղաքի գործող հեղեղատար համակարգը, ապա անցնել նոր հեղեղատարների կառուցմանը՝ ժամանակակից լուծումներով։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: