Երեքշաբթի, հուլիսի 21
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
21 հուլիսի 2026 • 16:27

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում

Արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում
Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։Այս մասին տեղեկանում ենք քաղակապետարանից։
 
Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝
39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառք
6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
 1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։
Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև