Երևանի կենտրոնում կառուցվող շենքերից մեկում աշխատակիցը վայր է ընկել 7-րդ հարկից ու մահացել
Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում, հաղորդում է Գագիկ Շամշյանը։
Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում դի կա։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիֆտ» ընկերությունում և նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում։
Կարդացեք նաև
Հասարակություն24 օգոստոսի 2026
ՊՆ- ն հաստատել է զինծառայողի մահվան լուրը
Նախնական տվյալներով՝ այսօր 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։
Հասարակություն24 օգոստոսի 2026
Սուրեն Պապիկյանը խոսել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերի մասին
Անկախ նրանից՝ պաշտպանության նասխարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում․Սուրեն Պպաիկյան
Հասարակություն24 օգոստոսի 2026
ՄԻՊ-ում հատուկ քննարկման առարկա են դարձել զինծառայողների մահվան, ինքնավնասումների դեպքերը, դրանց նպաստող հնարավոր պատճառներն ու պայմանները
Համակարգային բարեփոխումների կարիք ունեն զինված ուժերում բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների, վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը․ ՄԻՊ