Երևանի նախկին փոխքաղաքապետ Կ.Ա.-ի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ 🇦մ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դատախազը 2026 թվականի հուլիսի 20-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Ա.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, մասնակցել է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով օտարման ենթակա չհամարվող 2 հողամասերի (յուրաքանչյուրը՝ 6000 քմ) ապօրինի օտարման գործընթացին:
Նախաքննության տվյալներով՝ այդ հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված են եղել «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» և «Սուրբ Լազար» ՀԿ-ներին։ Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ դրանք ներառված են եղել Երևանի կանաչ տարածքների ընդլայնման հատուկ պահպանվող տարածքներում և նախատեսված են եղել համաքաղաքային զբոսայգի հիմնելու համար։
Կ.Ա.-ն, տեղյակ լինելով հողամասերի կարգավիճակի մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանց օտարման որոշումների նախագծերը, ինչից հետո դրանք ուղղակի վաճառքով օտարվել են հիշյալ ՀԿ-ներին՝ յուրաքանչյուրը 98 միլիոն 856 հազար դրամով: Այդ գործողությունների հետևանքով Երևանը զրկվել է նոր զբոսայգիներ ստեղծելու հնարավորությունից, իսկ հանրային տարածքները դարձել են մասնավոր։
Դատախազը Կ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 18.04.2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ 2 դրվագ):
Հիշեցնենք, որ նույն վարույթի շրջանակում 2026 թվականի ապրիլի 23-ին քրեական հետապնդում էր հարուցվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Եր.Զ.-ի, քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Ա.Լ.-ի և անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Գ.Մ.-ի նկատմամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ 🇦մ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։