Շաբաթ, օգոստոսի 15
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
15 օգոստոսի 2026 • 07:05

Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը

 Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

-Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ,

-Շենգավիթումօգոստոսի 5-6-ը և 9-ին,

-Նոր Նորքում՝ օգոստոսի 5-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ օգոստոսի 5-6-ը և 8-9-ը

-Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

-Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև