Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Աշակերտների պատրաստած QR-կոդերը, տեսանյութերը, մանրակերտները, կրթական խաղերը, տեղեկատվական պաստառներն ու բուկլետները ստեղծվել էին նաև արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցում ներկա է գտնվել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Մինչ միջոցառման մեկնարկը, փոխնախարարը շրջել է կրթօջախում՝ ծանոթանալով «Անվտանգ և ապահով կրթության տարվա» շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային աշխատանքներին: Հատկանշական է, որ ԿԳՄՍ նախարարությունը 2025-2026 ուսումնական տարին հռչակել է անվտանգ և ապահով կրթության տարի, ինչի համատեքստում դպրոցի 7-9-րդ դասարանների սովորողները ներկայացրել էին բնագիտական ու հումանիտար առարկաներին վերաբերող ուշագրավ ցուցադրություն։
Աշակերտների պատրաստած QR-կոդերը, տեսանյութերը, մանրակերտները, կրթական խաղերը, տեղեկատվական պաստառներն ու բուկլետները ստեղծվել էին նաև արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ: Արաքսիա Սվաջյանը դիտել է ներկայացված աշխատանքները, սովորողների հետ զրուցել նոր ուսումնական ծրագրերի մասին և հետաքրքրվել ԱԲ գործնական հնարավորություններով:
Այցի առանցքային մասն է կազմել Պարույր Սևակի կյանքին ու գործունեությանը նվիրված բեմականացումը, որին մասնակցում էին տարբեր դասարանների աշակերտներ՝ յուրօրինակ հաշվետվություն ներկայացնելով դպրոցի գեղագիտական ու հայրենաճանաչման աշխատանքների վերաբերյալ:
Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով պատասխանատու աշխատանքի համար, նշել է, որ անչափ տպավորված է դպրոցականների համարձակությամբ և նորարար գաղափարներով.
«Կարծում եմ, որ սա ուսումնական տարվա հիանալի ամփոփում է․ հատկապես նրանք, ովքեր արդեն ավարտում են դպրոցը, հնարավորություն ունեցան ցույց տալ, թե հիմնական դպրոցում տարբեր առարկաներից ինչպիսի գիտելիքներ և կարողություններ են ձեռք բերել: Վստահ եմ, որ խելացի, մտածող և արժեքները հավասարակշռող նոր սերունդը հզորացնելու ու շենացնելու է մեր երկիրը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
Հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։