Երևանն այլևս չի ունենա հին տրոլեյբուսներ
Տրոլեյբուսային պարկը կհամալրվի 45 նոր տրոլեյբուսով:
Երևանի տրոլեյբուսային պարկը կհամալրվի 45 նոր տրոլեյբուսով: Այս մասին Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«ՀՀ կառավարության աջակցությամբ մեր գնած մնացած տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում և ես ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների գծեր մուտք գործելու պահից որևէ հին տրոլեյբուս մեր գծերում չպետք է ունենանք»,-ասաց Ավինյանը։
Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ 45 նոր տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում են և հնարավոր է, որ մայիսի վերջին մտնեն երթուղի։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։