Երևանում 37-ամյա օտարերկրացի տղամարդուց գողացել են 160 հազար ԱՄՆ դոլար գումար
Քաղաքացին հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։

Հունիսի 8-ին ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խճուղում օտարերկրյա քաղաքացի կա արյունոտ վիճակում, և հավանաբար նրան կապել ու թալանել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ նշված քաղաքացին հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Սոբհան Զ-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հունիսի 7-ին ժամը 18։00-ի սահմաններում իր կնոջ ծանոթ պարսիկի մի աղջիկ իրենց հրավիրել է Երևան քաղաքի Ջահուկյան փողոցի տներից մեկը ու երբ իրենք մոտեցել են նշված հասցե, տան մուտքի մոտ 4 տղամարդ և 1 կին իրեն և կնոջը հարվածել են գցել գետնին, կապել աթոռին կպչուն ժապավեններով և դանակի սպառնալիքով պահանջել են գումար, տան սեփականության փաստաթղթերը, որպեսզի փոխի իրենց անունով, որից հետո նրանց պահանջով ստորագրել է փաստաթուղթ, որի միջոցով նրանք կարող էին կանխիկացնել 160 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո վերցրել են իր կողմից վարձակալած Բաբայան փողոց շենքերից մեկի բնակարաններից մեկի բանալին և իր կնոջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Ֆառզանեհ Ա․-ի կամքին հակառակ վերջինիս տեղափոխել են անհայտ ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Ռեզա Մոհամմադ Զ․-ն։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 191 հոդ. 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերի, 192 հոդ. 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերի և 252 հոդ. 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ֆառզանեհ Ա-ն հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: