Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով
Հայաստան–Միցյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ 100-ից ավելի պատվիրակ Միացյալ Թագավորությունից։

Այս տարվա աշնանը, հոկտեմբերի 5–6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ը» (Armenia–UK Business Forum 2026), որի նպատակն է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդումն ու զարգացումը։ Հոկտեմբերի 5-ին համաժողովի մեկնարկը կազդարարվի Գալա համերգով, հիմնական բիզնես ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 6-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրեսս»-ից։
Հայաստան–Միցյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ 100-ից ավելի պատվիրակ Միացյալ Թագավորությունից, 25-ից ավելի բանախոս և 10-ից ավելի ինստիտուցիոնալ գործընկերներ։ Մասնակիցները կներկայացնեն պետական կառավարման, ֆինանսների, ենթակառուցվածքների, բնական ռեսուրսների և էներգետիկայի, արհեստական բանականության, կրթության և մշակույթի ոլորտները։
«Ամուր տնտեսական գործընկերությունները կառուցվում են վստահության, շարունակական համագործակցության և բովանդակալից երկխոսության հիման վրա։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որը կհամախմբի ճիշտ մարդկանց՝ ոչ միայն հնարավորությունները քննարկելու, այլև դրանք իրագործելու համար։ Մենք հավատում ենք, որ Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը կարող է դառնալ երկարաժամկետ խթան նոր ներդրումների, ավելի ամուր ինստիտուցիոնալ հարաբերությունների և մեր երկու երկրների միջև գործարար համագործակցության խորացման համար»,-նշում է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia – OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։
Համաժողովից հետո՝ հոկտեմբերի 7–8-ին Միացյալ Թագավորությունից ընտրված պատվիրակները և նրանց հայ գործընկերները կմասնակցեն ոլորտային B2B և B2G հանդիպումների՝ շարունակելու մասնագիտական քննարկումներն ու ձևավորելու երկարաժամկետ առևտրային գործընկերություններ։
Կարդացեք նաև
Բիզնես27 հուլիսի 2026
«Ռոսսելխոզնադզոր»-ը Բելառուսի միջոցով ՌԴ 39 000 թարմ կտրված հայկական վարդեր ներմուծելու փորձ է կանխել
Ծաղիկների ներմուծման սահմանափակումները ուժի մեջ են մտնում այս տարվա մայիսի 22-ից
Բիզնես21 հուլիսի 2026
ՀԷՑ-ն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին
Բիզնես20 հուլիսի 2026
2026թ. առաջին կիսամյակում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 12,9 միլիարդ ԱՄՆ դոլար
Հայաստանը առևտրային գործընկերների շարքում 7-րդն է։