Երևանում կայացել է Հայաստան-Կիպրոս բիզնես համաժողովը
Կարևորվել են հայ-կիպրական տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, եվրոպական շուկաների հետ ինտեգրման գործընթացը և գործարարների միջև անմիջական կապերի ստեղծումը։

Երևանում կայացել է Հայաստան-Կիպրոս բիզնես համաժողովը, որի նպատակն է երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցության խորացումը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից:
Հմաժողովի մասնակիցներն հատկապես կարևորել են հայ-կիպրական տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, եվրոպական շուկաների հետ ինտեգրման գործընթացը և գործարարների միջև անմիջական կապերի ստեղծումը։
Համաժողովի առիթով Հայաստան են ժամանել լ 9 գործարարներ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ։
«Կիպրոսը լայն հնարավորություններ ունի ծառայությունների ոլորտում, մինչդեռ Հայաստանը կարող է կիպրական շուկային առաջարկել հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իր ներուժը»,- այս մասին խոսել է Միջազգային կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Նա նաև նշել է, որ համաժողովը հնարավորություն է տալիս հայկական բիզնեսներին գրանցվել կիպրական շուկայում, ինչը կարող է նպաստել արտահանման դիվերսիֆիկացմանն ու տնտեսական զարգացմանը։
Անահիտ Սիմոնյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված համագործակցության մթնոլորտի գործնական շարունակություն՝ ուղղված տնտեսական հարաբերությունների և բիզնես կապերի խորացմանը։
Կիպրոսի տնտեսական դեպարտամենտի պատասխանատու Նատալի Քարտաշն իր ելույթում նշել է, որ Հայաստան–Կիպրոս բիզնես համաժողովը կարևոր նշանակություն ունի և որ սա արդեն երրորդ կամ չորրորդ համատեղ համաժողովն է, որն իրականացվում է երկու երկրների համագործակցության արդյունքում։
Կարդացեք նաև
Բիզնես26 հունիսի 2026
Հայկական արտադրանքը ԵՄ երկրներ արտահանելու շուրջ քննարկում է կայացել Նիդերլանդներում
Ներկայացվել է գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը
Բիզնես26 հունիսի 2026
Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները
Փաստացի դադարեցվում են Հայաստանից ձկնորսական ապրանքների բոլոր ներմուծումները
Բիզնես25 հունիսի 2026
Մենք պետք է սովորենք, որ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան․ Փաշինյան
Դեռ 2021 կամ 2022 թ․ ասել եմ՝ պետք չէ ինձ «թուրք» ասել՝ մտածելով, թե վիրավորում եք