Հասարակություն
3 հունիսի 2026 • 20:15
Երևանում մանկապարտեզից կորած 4-ամյա երեխան կարճ ժամանակում հայտնաբերվել և վերադարձվել է ծնողներին
Երևանում մանկապարտեզից կորած 4-ամյա երեխան համայնքային ոստիկանների օպերատիվ որոնողական աշխատանքների շնորհիվ կարճ ժամանակ անց հայտնաբերվել է բնակության վայրի հարակից տարածքում և անվտանգ վերադարձվել ծնողներին։ Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում

Համայնքային ոստիկանների հետևողական և օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխան հայտնաբերվել է և անվտանգ վերադարձվել ծնողներին, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը։
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվորեն ձեռնարկել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ։
Որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում և վերադարձվել ծնողներին։
Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
Հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։