Երևանում մայիսի 26-28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն
Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների պատճառով մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կփակվի երթևեկությունը։

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում մայիսի 26-28-ը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
Մասնավորապես, մայիսի 26-ին՝ ժամը 07:00-ից մինչև 15:00-ն, սահմանափակված կլինի երթևեկությունը Աթենքի փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյան փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը։
Նույն օրը՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, փակ կլինի Քրիստափորի փողոց – Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկը, ինչպես նաև Աթենքի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտա, Ագաթանգեղոսի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Արգիշտիի փողոց և կրկին Աթենքի փողոց ձգվող ճանապարհահատվածը։
Մայիսի 28-ին՝ ժամը 07:00-ից մինչև 15:00-ն, փակ կլինեն նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ – Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափոր խաչմերուկ հատվածը փակ կմնա մինչև մայիսի 29-ը՝ ժամը 01:00-ն։
Վարորդներին խորհուրդ է տրվում նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով սահմանափակումները։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: