Երևանում «Mazda»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխայի
Վրաերթ՝ Երևանում․ Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը «Mazda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց։

Մայիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի, հայտնում է Shamshyan.com–ը։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից չի հեռացել, ահազանգել է շտապօգնություն։
Երեխան տեղափոխվել է «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում աշխատել են պարեկներն ու քննչական խումբը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: